|
Փոխարժեքներ
25 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.92 |
| EUR | ⚊ | € 444.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.9181 |
| GBP | ⚊ | £ 509.29 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հայտնի գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Սամվել Կարապետյանի փոստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Հարգելի գործընկերներ, եթե Ձեզ փոխանցեն Պրոբացիայի ծառայության կիսատ «գրություն», պարզապես անտեսեք այն: Նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են:
Ի դեպ հարցադրումը հետևյալն է. թույլատրվում է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե ոչ: Պատասխանը ենթադրում է այո, կամ ոչ: Այս պարզ ու պրիմիտիվ հարցին մինչ օրս չի պատասխանել Դատախազությունը, իսկ Քննչական մարմինը նոր դիմումին ի պատասխան կրկին անգամ մերժել է, պատճառաբանելով, որ չի կարող պատասխանել այդ հարցին։
Կրկին անգամ առաջարկում և պահանջում եմ.
1) դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, կամ
2) Վերացնել ապօրինի խափանման միջոցը, և/կամ
3) Դատախազությանը և Քննչական մարմնին «հորդորել» տալ հստակ պատասխան, այս պարզ հարցին: Ի դեպ էթիկական նկատառումներից ելնելով ինքս չեմ հրապարալել գրագրության ու պատասխանների տվյալները»։