|
Փոխարժեքներ
25 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.84 |
| EUR | ⚊ | € 445.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.9333 |
| GBP | ⚊ | £ 509.74 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ընդորում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ կբարձրանան։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ»,-ասել է նա։
Իր հերթին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ևս հայտնել է այդ մասին՝ գրելով․
«Կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10.000 դրամով՝ չհաշված հետվճարը, որի հիման վրա շահառուները դրանք կարող են բարձրացնել ևս 10.000 դրամով»։
Նշենք, որ այս չնչին բարձրացումը հայտարարում են այն դեպքում, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար ստանում են պարգևավճարներ, օրինակ հենց նախորդ տարվա վերջին ստացել են միլիոնավոր պարգևավճարներ։ Ի դեպ Փաշինյանն այդ պարգևավճարները տրամադրել է «հույժ գաղտնի» որոշումների համաձայն։
Նաև փաստենք այն, որ այս ամենն արվում է ընտրությունների նախաշեմին, թե ինչո՞ւ, դա էլ ակնհայտ է։