|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Ռուսաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերից և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դիվանագիտական լուծումների որոնումները վերսկսելու համար։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Դմիտրի Լյուբինսկին։
Երկուշաբթի օրը Լյուբինսկին ելույթ է ունեցել Ժնևում՝ ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերից։ Մենք հետևողականորեն Վաշինգտոնին հորդորում ենք տրամադրել հստակ երաշխիքներ՝ հետագա ռազմական բախումը կանխելու համար։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական լուծումների որոնումները վերսկսելու համար»,-Լյուբինսկու խոսքերն է մեջբերել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։