|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայում քրեական գործ է հարուցվել ադրբեջանցու դեմ, որը մասնակցում էր ի պաշտպանություն Ադրբեջանի զինված ուժերի հավաքին։ Երիտասարդը ցույցի ժամանակ հարվածել է ոստիկանին, որից հետո ձերբակալվել է: Վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ոստիկանական ծառայողի մոտ բժիշկները արձանագրել են գլխուղեղի ցնցում և գլխի վնասվածք: Խոսքը 18-ամյա Հուսեյն Նաջաֆովի մասին է:
Ըստ հետաքննության՝ «2020 թվականի հուլիսի 15-ի կեսօրին ՝ Մոսկվայի Տվերսկայա փողոցի մոտակայքում, երբ դեսպանության մերձակայքում չթույլատրված միջոցառմանը ոստիկանները փորձել են ճնշել ապօրինի գործողությունները ՝ ադրբեջանցին բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, ինչն էլ պատճառ է դարձել, որ աշխատողը ստացել է գանգուղեղային վնասվածք, կապտուկներ։ Ադրբեջանցուն մեղադրանք է առաջադրվել և ընտրվել է խափանման միջոց ՝ ստորագրությունը չհեռանալու մասին։