«Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումն է ընթանում, որի առանցքային թեման Արցախ վերադարձի իրավունքն է։
Նշենք, որ մրցույթը կազմակերպել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփյուռ հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ։
Այս տարվա մրցույթը համախմբել է 15 հայ ուսանողների ինը երկրներից, որոնք ամիսներ շարունակ աշխատել են փորձագետ խորհրդատուների հետ՝ ներկայացնելով խորքային հետազոտություններ Արցախ վերադարձի իրավունքի իրավական, քաղաքական և մարդասիրական կողմերի շուրջ։
Միջոցառման ընթացքում հայտարարվելու են մրցույթի հաղթողները։