Փետրվարի 16-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում նշվեց վաստակաշատ գիտնական, ինստիտուտի երկարամյա տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ծննդյան 65-ամյակը և գիտամանկավարժական գործունեության 40-ամյակը։
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում ծավալած անբասիր գործունեության և նշանակալի վաստակի, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի առթիվ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» հուշամեդալով։
Նրա գործընկերներից յուրաքանչյուրը յուրովի արժեվորեց Աշոտ Մելքոնյանի ներդրումն ու վաստակը հայրենի պատմագիտության բնագավառում։ Խոսք ասաց նաև Պատմության ինստիտուտի գիտաշխատող Միքայել Բադալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։