|
Փոխարժեքներ
14 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Բաքուն մերժում է հայ պատանդներին ազատ արձակել։ Այս մասին այսօր հայտրարել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևի նման հայտարարություններին զուգահեռ, ՀՀ-ում են ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչները, ովքեր եկել են, այսպես ասած, «վստահության կամուրջներ» կառուցելու հույսով։
Այս հակադրությունը պարզապես դիվանագիտական նրբություն չէ։ Այն բացահայտում է խաղաղության գործընթացի խորքային հակասությունը։ Գերիների խնդիրը բարոյական և մարդասիրական հարց է, սակայն շարունակվում է օգտագործվել որպես քաղաքական լծակ․ Նման իրավիճակում երկու երկրների միջև վստահություն չի ձևավորվում։
Որքանո՞վ են այդ գործընթացները անկախ պետական ռազմավարությունից։ Եթե պետական մակարդակում չկա իրական քայլ՝ գերիների վերադարձ, ատելության խոսքի նվազեցում, ապա հասարակական շփումները կարող են ընկալվել որպես ձևական ժեստ։ Իսկ ձևական ժեստերը չեն բուժում պատերազմի վերքերը։ Վստահությունը չի կառուցվում սեմինարներով․
Գերիների վերադարձ, անհայտ կորածների ճակատագրի հստակեցում, ուժի կիրառման բացառման երաշխիքներ, արցախցիների իրավունքների ճանաչում և մի շարք այլ հարցեր, առանց հստակ լուծումներ տալու՝ «վստահության կամուրջ» արտահայտությունը դառնում է քաղաքական բառապաշարի մաս, ոչ թե իրական գործընթաց։
Եթե Բաքուն իսկապես ձգտում է վստահության, առաջին քայլը մարդասիրական հարցերի լուծումն է։ Քանի դեռ մարդասիրական արդարությունը մնում է չլուծված, խաղաղության մասին ցանկացած հայտարարություն կախված է օդում։