|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 82-րդ տարեդարձին ծաղկեպսակ է դրել Պիսկարյովյան գերեզմանոցի «Մայր հայրենիք» հուշակոթողին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հուշահամալիրում Պուտինին դիմավորել են Հյուսիս-Արևմտյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իգոր Ռուդենյան և Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը:
ՌԴ նախագահը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատարարների և քաղաքի բնակիչների հիշատակին: Պուտինը հուշակոթողի պատվանդանին կարմիր վարդերի ծաղկեպսակ է դրել, ապա գլուխ խոնարհել կոթողի առջև:
Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը: