կարևոր
847 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-27 19:40
Հասարակություն

Կոպիրկինը «Լենինգրադի պաշարման երեխաները» հուշարձանի մոտ ծաղկեպսակ է դրել և երախտագիտություն հայտնել եղբայրական հայ ժողովրդին

Կոպիրկինը «Լենինգրադի պաշարման երեխաները» հուշարձանի մոտ ծաղկեպսակ է դրել և երախտագիտություն հայտնել եղբայրական հայ ժողովրդին

Հունվարի 27-ին Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը  «Լենինգրադի պաշարման երեխաները» հուշարձանի մոտ ծաղկեպսակ է դրել՝ նշելով հյուսիսային մայրաքաղաքի նացիստական ​​պաշարումից լիակատար ազատագրման 82-ամյակը։

Իր ելույթում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարն ընդգծել է համատեղ հաղթանակի, Լենինգրադի պաշտպանների և բնակիչների տոկունության, քաջության և հերոսական սխրանքների հիշատակը պահպանելու կարևորությունը և երախտագիտություն հայտնելց եղբայրական հայ ժողովրդին, որն ընդունել է և հոգ տարել  Նևայի վրա պաշարված քաղաքից տարհանված երեխաներին։

«Նրանք, ովքեր չեն հիշում իրենց պատմությունը, դատապարտված են կրկնել ողբերգությունը։ Իհարկե, ժամանակի ընթացքում մենք կարող ենք վերանայել որոշակի իրադարձություններ, բայց կան հաստատուն բաներ, որոնք մենք իրավունք չունենք մոռանալու։ Դրանցից մեկը մեր ժողովուրդների համատեղ հերոսություն է Հայրենական մեծ պատերազմի, մեր Մեծ Հաղթանակի ժամանակ, որում բազմազգ խորհրդային ժողովուրդը վճռորոշ դեր խաղաց։ Մենք պարտավոր ենք հիշել սա և պաշտպանել այս ճշմարտությունը նրանցից, ովքեր փորձում են խեղաթյուրել պատմությունը»,- ասել է դեսպանը։