|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Լենինգրադի շրջափակման ամբողջական ավարտի օրը երևանցիները և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին, հայտնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշատակի արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ:
Այսօր՝ օրվա ընթացքում, տեղի կունենան նաև հիշատակի միջոցառումներ, որոնք կազմակերպվել են «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժման կողմից: «Եվրասիա» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված շարժման նպատակը պատմական հիշողությունը հաջորդ սերունդներին փոխանցելն է, նրանց տեղեկացնելը, թե ինչ գնով է մարդկությունը հասել հաղթանակին, ինչպես նաև խթանել պատմության հետ անձնական կապի գիտակցված զգացումը:
Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում դպրոցականների և ուսանողների հետ, կազմակերպության ակտիվիստները հարգանքի տուրք են մատուցում շրջափակման վետերաններին, որոնց կուղարկվեն անձնական շնորհավորանքներ և աջակցություն «Եվրասիայի առաջնորդների ասոցիացիայից»։
Կազմակերպության տարածքում գտնվող դահլիճում ժամը 15:00-ին կցուցադրվի պաշարված քաղաքում 1942 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմ: