|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը մարդու մասին են։ Այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Աշխատելու ցանկություն ունեցող, բայց աշխատանքի տեղ չունեցող մարդու։ 300 հազար մարդ արժանապատիվ աշխատանք է ունենալու։ Սա խոստում չէ, սա մի մարդու ծրագիր է, որը զրոյից աշխատատեղ է ստեղծել Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Նա իր ձևով դա անելու է նորից։
Հարկերի տակ ճկռող մարդու մասին է, որը ուզում է բիզնես անել, զարգանալ, բայց չի ձգում` փակվում է, որովհետև ավելի շատ հարկ է վճարում, քան եկամուտ է ստանում։ Փոքր բիզնեսը զրո տոկոս հարկ պետք է վճարի։
Դեղ, թե՞ օրվա հաց. այս հարցը գլխում դեղատուն մտնող տատիկ-պապիկների, Վրաստան գնացող հարևանին դեղերի ցուցակ փոխանցող մարդու մասին է։ Ճիշտ քաղաքականության արդյունքում Սամվել Կարապետյանն ապահովելու է 20 % էժան դեղորայք բոլորի համար։
Գյուղացու մասին է, որն ամբողջ տարի ցրտին, արևին աշխատում է ու վերջում քրտինքով աճեցրած բերքը թափում, որովհետև մթերման խնդիր կա։ Գյուղերում բերքը երաշխավորված պետք է մթերվի։
Ու երիտասարդների մասին է, որոնք տուն չունեն։ Բայց 20 հազար երիտասարդ պետական աջակցությամբ մատչելի բնակարան կարող է ունենալ` պետության հոգածությամբ։
#ՈւժեղՀայաստան ի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու երաշխավորված հաջողության մասին է»։