|
Փոխարժեքներ
21 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «շատ հստակ հրահանգներ» է տվել «Իրանը ջնջել երկրի երեսից», եթե այդ երկրի կառավարությունը փորձի սպանել իրեն։ Թրամփի խոսքով՝ նման դեպքում Միացյալ Նահանգները կպատասխանի «ամբողջ երկրին»։
«Անկախ նրանից, թե ինչ կպատահի, ամբողջ երկիրը կպայթեցվի։ Ես անպայման շատ ուժեղ կհարվածեմ նրանց», - ասել է ԱՄՆ նախագահը NewsNation-ին տված հարցազրույցում։ Նա վստահեցրել է, որ «վճռականորեն կպատասխանի», նույնիսկ եթե սպառնալիքն ուղղված չէ անձամբ իրեն։
Time-ի տվյալներով՝ 2024 թվականին հանրապետական սենատոր Թեդ Քրուզը պնդել է, որ Իրանի կառավարությունը ցանկանում է սպանել Դոնալդ Թրամփին։