|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է, որ «Պուտինը գիտի, որ եթե նա միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից», գրում է De Morgen-ը։
Ըստ բելգիացի նախարարի՝ եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում։
Միևնույն ժամանակ Ֆրանկենը նշել է որ «Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման չի սպասում, սակայն նման սցենարը հավանական է համարում»։
Նա հավելել է, որ ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած։