կարևոր
847 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-21 11:38
Հասարակություն

Իմ գիտակից ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին՝ արցախահայերի բռնի տեղահանման համար. նախկին Հայր Գեղարդ

Իմ գիտակից ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին՝ արցախահայերի բռնի տեղահանման համար. նախկին Հայր Գեղարդ

Նախկին Հայր Գեղարդ Հովհաննիսյանը հայտարարել է՝ հրաժարվում է «տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից»։

«Չեմ ընդունում նրանց կարգազանց պահվածքը, կեղծ արարողությունները, ծեսերը։ Հրաժարվում եմ ընդունել նրանց որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական, ճշմարիտ կյանքի և սուրբ ընթացքի կրող, քարոզիչ։

Սուրբ Հոգու գիտակցված հայհոյությունը իրենց կրծքին առած բոլոր տիրադավները և հավատարմության բարձր կոչումից հրաժարվողները ինձ համար այլևս նզովյալներ, հերձվածողներ և անիծյալներ են։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նվիրված եմ իմ արմատներին, ազգային ավանդույթներին, արժեքներին, հայկական ինքնագիտակցմանն ու հայեցակարգին։

Հավատարիմ և անմնացորդ զավակ եմ Ամենայն Հայոց Հայրապետին, պաշտպան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, զորացման և առաջընթացի։

Ճանաչում և դատապարտում եմ Հայոց Ցեղասպանությունը, Արցախի սրբավայրերի, հայկական հետքի և մշակութային ժառանգության ոչնչացումը։

Իմ գիտակից ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին՝ արցախահայերի բռնի տեղահանման համար։ Ամեն եղած առիթով, իմ հնարավորության սահմաններում, աջակցելու եմ Արցախի ինքնորոշման իրավունքի վերականգմանը»,- նշել է Գեղարդ Հովհաննիսյանը։