|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջին երկար շաբաթների բազմաթիվ քննարկումների և տարբեր կարծիքների արդյունքում, նոյեմբերի 9-ի նախաշեմին, երբ դեռևս պարզ չեն պատերազմի բոլոր հանգամանքները, և կարիք կա վերաիմաստավորելու և գնահատականներ տալու կատարվածին, կան քայլեր, որոնք պետք է արվեն հիմա։
Դրանցից մեկը՝ սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանելն է։ Պետական մակարդակով պետք է արձանագրվի, որ Արցախի Հանրապետության տարածքը և խաղաղ բնակչությունը ենթարկվել են ադրբեջանական զորքերի և միջազգային վարձկանների հարձակման։ Պետք է արձանագրվի նաև, որ հայկական բանակի, կամավորների, ՄՈԲ-ի հերոսական դիմադրության արդյունքում է, որ հնարավոր է եղել կանխել խաղաղ բնակչության բնաջնջումը։ Նրանց հիշատակը պետք է հարգվի պետական մակարդակով։
Այդ նպատակով Այլընտրանքային նախագծեր խմբի շրջանակներում մշակվել է օրինագիծ, որը սահմանված իրավական կարգավորումներին համապատասխան իմ և Արմեն Գևորգյանի կողմից կդրվի շրջանառության մեջ և հուսով ենք, որ կարժանանա բոլոր խմբակցությունների հավանությանը։
Միևնույն ժամանակ պատրաստել ենք կից գրություն ԱԺ նախագահին՝ Ազգային Ժողովի բակում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու առաջարկով՝ ի նշան հարգանքի և խոնարհումի նրանց սխրագործությունների և հերոսության առջև։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ