|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.15 |
| EUR | ⚊ | € 445.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8406 |
| GBP | ⚊ | £ 513.33 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ուրեմն Իջևանից գան, նժդեհականությունը անվանեն ֆաշիզմ, Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարեն, դաշնակցակաների դեմ պայքարեն, եկեղեցականներին բանտարկեն, Ադրբեջանին հանձնեն Արցախը, թուրքերի հետ բարեկամություն անեն, նոր հանրապետություն հռչակեն, բայց բոլշևիկը պարզվում ա մենք ենք։
Վա՞տ եք, արա»։
Հիշեցնենք, որ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վլադիմիր Սոլովյովը խոսել է Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի անհրաժեշտության մասին։ Այնուհետև հորդորել էր Էդմոն Մարուքյամին, Արշակ Կարապետյանին, Կարպիս Փաշոյանին, Լևոն Զուրաբյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գարեգին Բ կաթողիկոսին, 24news-ին, 168 ժամին, Առավոտ թերթին և հարակից շրջանակներին, որ հնարավորինս շուտ ճշտեն, թե ինչպիսի՞ն պետք է լինի իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։
Այնուհետև Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն էլ իր հերթին էր գրառում արել վերը նշված հարցի շուրջ՝ գրելով․
«Սալավյովը շատ վաղուց պրոպագանդիստ չի։Նա պատերազմը, մարդասպանությունը դաժանացնելու կոչ անող հանցագործա։ Ու հիմա, երբ կոչա անում հարձակվել Հայաստանի վրա,Դանիելը Սաթիկին ու նրա քույր սանջակ 24 նյուզին կոչա անում դատապարտել Սոլովյովին։
Եվ նրանք դատապարտում են ... ինձ և Դանիելին)»։