|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախը հանձնեն թշնամուն, հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին և լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ։ Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին:
Եվ նա ու իր նմանները միշտ էլ կթքեն ու կհպարտանան իրենց այդ «հերոսական» կարողությամբ, քանի դեռ պատասխան չեն տվել իրենց բարոյական ու իրավական սխալների ու հանցանքների համար:
Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան իշխանությունները, որ, մի կողմից, Արցախը հանձնեն թշնամուն և հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին, իսկ, մյուս կողմից, կռված, հյուծված ու բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ: Փաստորեն, պետք է անիմաստ կերպով կռվեինք մինչև վերջին մարդը, որ Մայր Հայաստանում հիմա մեր իրավունքների համար չպայքարեինք և միգուցե մեր հիշատակի առջև «գլուխ խոնարհեին»,- գրել է նա։