|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել։ Այս մասին ԱԺ-ում կառավարության կատարողականի զեկույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և դավաճանության մեջ։ Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, երբ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը։ Թերևս բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական խոսակցության տիրությում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի։ Եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ, հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և, այո, մեղավոր եմ դրա մեջ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ հանձնելով գուցե կփրկեր հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ է դարձել։