|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս պահին Կիրանց գյուղում է, Yerkir.am-ին փոխանցեց, որ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը գիշերը մի պահ բացվել է, իսկ առավոտյան Կիրանցի բնակիչները կրկին այն փակել են: Ակցիային մասնակից են դարձել նաև կանայք ու երեխաները։
Դանիելյանը տեղեկացրեց, որ այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները և դրանց տեղով կառուցեն ճանապարհ: Այսինքն՝ միջպետական ճանապահի այն հատվածը, որը շուտով Ադրբեջանին է հանձնվելու, ուզում են անցկացնել գյուղի միջով՝ քանդելով մարդկանց պապենական տները։
«Եկել են չափագրեն, որ գյուղը կիսեն ու մի մասը հանձնեն Ադրբեջանին։ Չափագրումներ են անում, որպեսզի մի շարք տներ քանդեն և գյուղի միջով, դպրոցի կողքով ճամփա սարքեն։ Այդ բնակիչներին, որոնց տները անցնելու է Ադրբեջանին, պատրաստվում են տեղավորել գյուղի այլ հատվածում, քանի որ Ադրբեջանի զինված խմբավորումները տեղակայվելու են հենց Կիրանցի մեջ։ Ահա, այսպիսի խայտառակ պատկեր է» ,-եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։