|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Շատ սիրելիներ,
Ամբողջ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ «Ինքներս մեզ հաղթելով» գրքիս ներկայացման առիթով։
Հատկապես շնորհակալ եմ բանախոսներին՝ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Արսեն Գասպարյանին, Աբրահամ Գասպարյանին, Կատարինե Թայիրյանին և ամբողջ ընթացքը համակարգող Թովմաս ուրարակիր Առաքելյանին։
Գնահատանքս Արփինեին, Սվետային, Լուսինեին և Արտյոմին կազմակերպչական աշխատանքների համար։
Գնահատանքս բոլոր լրատվականներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն են բերել այս առիթով։
Այս գիրքը, առանց հավակնության, մեր կյանքի փոփոխության բանալիներից մեկն է։
Ինչպես մշտապես ասել եմ՝ մեր պայքարը ավելիով եղել և մնում է քաղաքակրթական, որովհետև մեր ժամանակների աղետը հենց քաղաքակրթական, հոգևոր, բարոյական, մշակութային թիրախում գտնվելն է։
Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»։
Աստված զորացնի բոլորիդ։
Մի երկնչեք, այլ միայն հավատացե՛ք…
և հաղթանակն այլընտրանք չունի։
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
Հայրենիքի կալանավոր»: