|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ին մոտ 1.1 միլիոն դրամ է տրամադրել «Արմեն Գևորգյան Սամվելի» ԱՁ-ին՝ օգտվելու վերջինիս մատուցած ծառայություններից։
Վճարված գումարի դիմաց քաղաքապետարանը ձեռք է բերել ալկոհոլային խմիչք, սուրճ, քաղցրավենիք և այլն։ Այդ մասին բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից տեղեկացել է «Փաստինֆո»-ն:
Մասնավորապես՝ գնվել է «Արենի» տեսակի կարմիր չոր գինի՝ 35 հատ, բարձրակարգ խաղողի տեսակից, 25 հատ կոնյակ «Մանե»՝ առնվազն 5 տարվա հնեցմամբ, 0.7, «Նեսկաֆե» և «Պելե» բնական լուծվող սուրճ, կաթնային շոկոլադ «Գրանդ Քենդի»։
Ձեռք են բերվել նաև տարատեսակ չրեր, այդ թվում՝ ծիրանաչիր, սև սալորաչիր, տանձի չիր, խնձորի չիր: Չրերը ձեռք են բերվել «Ֆրուտ Ֆուդ» ՍՊԸ-ից՝ 35 կիլոգրամ քանակությամբ։
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 35 հատ արքայախնձոր։
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, նախորդ տարի վճարել էր 1 միլիոն դրամ «Իմ քայլը» հիմնադրամին՝ Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար։