|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը 2026 թվականին մի քանի գնում է իրականացրել, որոնք վերաբերում են ոչ թե ֆինանսական քաղաքականությանը, այլ՝ ինտերիերին։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա
• ապրիլի 6-ին «Սարգսյան Արման Գառնիկի» ԱՁ-ից գնվել է վարագույր՝ 1,573,000 դրամի,
• ապրիլի 10-ին «ՍՏԱՐՄԱԼԵ» ՍՊԸ-ից՝ ևս 840,000 դրամի վարագույր,
• մարտի 26-ին «Օհաննա Տիգրանյանի» ԱՁ-ից՝ մոտ 1,400,000 դրամի ծաղկամաններ։
Ընդհանուր՝ շուրջ 3.8 մլն դրամ՝ կարճ ժամանակահատվածում։
Փաստաթղթերում նշվում է, որ նախարարությունը վերանորոգել և «3D դիզայնով» նոր սրահներ է կահավորել։
Հարցը, սակայն, ձևավորման մեջ չէ։

Ֆինանսների նախարարությունն այն կառույցն է, որը պետք է օրինակ ծառայի պետական միջոցների խնայող և նպատակային օգտագործման հարցում։
Այդ ֆոնին վարագույրների և ծաղկամանների վրա միլիոնավոր դրամների ծախսը առնվազն հարցեր է առաջացնում՝ որքանով է դա առաջնահերթ և համաչափ։
Օրինական լինելը միշտ չէ, որ նշանակում է նպատակահարմար լինել։
Պետական բյուջեի յուրաքանչյուր դրամ պետք է արդարացվի ոչ թե «դիզայնով», այլ՝ հանրային շահով»։