|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան է գնել, որոնց հատի արժեքը 4 հազար դրամ է։ Կրծքանշանները կոչվում են «Երեւան», այն ունի ծածանվող դրոշի տեսք, որի վրա պատկերված է Երեւանի զինանշանը, եւ նախատեսված է հագուստի վրա ամրացնելու համար։ Երեւանի քաղաքապետարանից՝ մեր հարցին ի պատասխան, թե ում համար են նախատեսված կրծքանշանները, պատասխանեցին՝ ավագանու անդամների համար։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ բոլորի՞ն է տրվելու, թե՞ որոշ անդամներ են ստանալու՝ պարգեւատրման կարգով։ Քաղաքապետարանից ասացին, որ ավագանու բոլոր անդամների համար է։ Ի դեպ, Երեւանի ավագանին 65 անդամ ունի, այնպես որ, 35 կրծքանշան էլ դեռ կավելանա` կարող են քաղաքապետարանի աշխատողների մի մասին էլ նվիրել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում