կարևոր
1330 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-06 18:52
Քաղաքական

Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնելու միջուկային սպառնալիքները»

Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնելու միջուկային սպառնալիքները»

Հինգշաբթի Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնելու միջուկային սպառնալիքները» և բոլոր կողմերին հորդորել «խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նոր սպառազինությունների մրցավազք հրահրել», հաղորդում է Reuters-ը։

«ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զերծ մնալու միջուկային սպառնալիքներից և բոլոր կողմերին՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են նոր սպառազինությունների մրցավազք հրահրել»,- ասել է դաշինքի խոսնակը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար ունեն միջուկային զենքի ծրագրեր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ խնդիր է անվանել միջուկային փորձարկումների վերսկսման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը։