կարևոր
4648 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 22:45
Քաղաքական

2026թ. ընտրություններին խանգարում էին սրբազանները, ՎարդանՂուկասյանը. Գյումրիի քաղաքապետի խորհրդական

2026թ. ընտրություններին խանգարում էին սրբազանները, ՎարդանՂուկասյանը. Գյումրիի քաղաքապետի խորհրդական

Իրավական պետության մեջ նման բան չէր կարող լինել. բազմիցս Վարդան Ղուկասյանին հրավիրել էին հարցաքննությունների և ոչ մի անգամ քաղաքապետը չէր հրաժարվել գնալուց, սա նշանակում է՝ այս ամենը ժողովրդին ինչ-որ բան ցույց տալու, ասելու համար էր: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանի խորհրդական Հովսեփ Սիմոնյանը։

«Ես մի բանի վրա եմ զարմանում, որ մենք չենք էլ հասկանում, թե ոնց է վաղը երկիրը կործանվելու, այս ամենը վաղը կբերի կործանման: Իրավապահ մարմնի ներկայացուցիչները, որոնք պարտավոր են օրենքը պահպանելու, պատկերացրեք ամենավերջին կետով ոտնահարում էին այդ օրենքները:

Կարող էին քաղաքապետին հանգիստ հրավիրել, տանել և այդ ամբողջ շոուն չստեղծեին, եթե ինչ-որ բաներ կային ճշտելու, կարող էին ծանուցում ուղարկել, կամ քննիչը գար, հրավիրեր, դուրս գային, գնային: Ես ինքս ազատամարտիկ եմ եղել, և եթե այնքան զորք, որքան բերել էին Գյումրի, կարող էինք Բաքու հասնել: Ես տեսնում էի, որ փախչող անչափահաս երեխաներին կարմիրբերետավորները պառկացրել էին հատակին»,– ասաց խորհրդականը։

Սիմոնյանի խոսքով, ինքը մեծ հույսեր չունի, որ Վարդան Ղուկասյանին չեն կալանավորի. «Վաղը Վատիկանից երևի պիտի գա նոր տեսնի, որ մարդ են բռնել: Վամպիր է այդ մարդը, արյան կարոտ է, հայ ժողովրդի արյան կարոտ է:

2026 թվականի ընտրություններին խանգարում էին սրբազանները, Վարդան Ղուկասյանը, վաղը ես կխանգարեմ՝ ինձ կտանեն, և էս կապիկությունները կանեն, մինչև 2026 թվի ընտրությունները: Ես վստահ եմ՝ Գյումրու պատկերը կկրկնվի խորհրդարանական ընտրություններին, մենք  մեր սխալը պետք է ուղղենք, ժամն է արդեն եկել, այլևս տեղ չկա»։