կարևոր
682 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 18:23
Հասարակություն

Ամո՛թ է, գլխարկները քաշել են լիֆչիկի պես, տենց լավ չի, կնիկ մարդու տռուսիկ զարգեք գլուխներիդ․ գյումրեցի

Ամո՛թ է, գլխարկները քաշել են լիֆչիկի պես, տենց լավ չի, կնիկ մարդու տռուսիկ զարգեք գլուխներիդ․ գյումրեցի

Ամո՛թ է, գլխարկները քաշել են լիֆչիկի պես, տենց լավ չի, կնիկ մարդու տռուսիկ զարգեք գլուխներիդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի բնակիչը։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում առավոտյան ուժային կառույցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը, ոստիկանները ներս են մտել շենք՝ կոտրելով դռներ և պատուհաններ։

Ուժայինները բիրտ վերաբերմունք են ցուցաբերել՝ կիրառելով ֆիզիկական ուժ նաև կանանց, աղջիկների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Տարածքում արձանագրվել են բախումներ և բերման ենթարկվածների նկատմամբ անհամաչափ գործողություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է ութ անձ, այդ թվում՝ Գյումրու համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը և գլխավոր ճարտարապետը։ Սակայն քաղաքում շրջանառվում են կասկածներ, որ գործողությունները կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ։

Ընդհանուր առմամբ ոստիկանները բերման են ենթարկել շուրջ 23 քաղաքացի։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

Մանրամասն՝ տեսանյութում։