|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ-ում պատգամավոր Մհեր Սեդրակյանը չէր ուզում պատասխանել լրագրողների հարցերին` պատճառաբանելով, թե իր պատգամավոր ընկերները նեղանում են իրենից, որովհետև մամուլում անընդհատ իր հարցազրույցներն են, իսկ մնացածներին լրագրողները ուշադրություն չեն դարձնում:
Այնուամենայնիվ, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների կողմից բարձրացրած` Իշխան Զաքարյանի առանձնատան վերաբերյալ հարցին` նա նշեց. «Դուք հլը նայեք, թե էդ կարկառուն ընդդիմադիրներն ինչեր ունեն` վիլլաներ… Չեմ ուզում շատ խորանամ, բայց նայեք ընդդիմության գլուխգործոցներին, բոլորին էլ նայեք, տեսեք ինչեր ունեն, չեմ ուզում անուններ տալ։ Ամեն մեկն էլ մի երեք-չորս հատ էլ կնիկ ունեն»։