|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման բաժնի պետ Ժիրայր Այվազյանին վերջերս ազատել են պաշտոնից: Այվազյանը երկար տարիներ էր այդ պաշտոնում, նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներից է և երկար տարիներ զբաղեցնելով այդ յուղոտ աթոռը՝ համապատասխան «վերաբերմունք» է դրսևորել Թոխմախի Մհերի նկատմամբ:
Թեև վարչական շրջանները քաղաքապետարանին են ենթարկվում, բայց համայնքում խոսում են, որ Այվազյանին ազատելու հրահանգն իջեցրել է անձամբ Հովիկ Աբրահամյանը: Այսինքն՝ Այվազյանին կարելի է համարել Մհեր Սեդրակյանի և Հովիկ Աբրահամյանի միջև պատերազմի «զոհերից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: