|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀԿ Խորհրդի նիստին ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
Նիստից հետո Yerkir.am-ը հարց ուղղեց նրան` հնարավո՞ր է` Ավան, Արաբկիր եւ Աջափնյակ վարչական համայնքների ղեկավարները պաշտոնանակ արվեն վատ արդյունքներ գրանցելու համար: Սեդրակյանը վստահեցրեց. «Տենց բան չկա, հրաժարական չեն տալու: Եթե իրենք ուզեն չաշխատել, դիմումը կգրեն` կազատվեն, բայց ոչ մեկ չի ստիպելու»:
Սեդրակյանը նաեւ հայտարարեց, որ չեն խրախուսվելու այն համայնքապետերը, ովքեր լավ արդյունքներ են գրանցել: «Հավասար աշխատվել ա»,- ասաց նա:
Սեդրակյանը նաեւ հավելեց, որ նիստի ժամանակ ներկայացվել է ընտրությունների պատկերը, թե ինչ խախտումներ եւ թերություններ են եղել, որպեսզի շտկեն: Նախագահը, ըստ նրա, գոհ էր, տրամադրությունն էլ` լավ: