Փոխարժեքներ
20 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․
«Երեկ Ա․ Կոչուբաևը ձերբակալվել է և կալանավորվել «դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու» մեղադրանքով։ Մեղադրանքը պայմանավորված է ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ վերջինս կոշտ բառապաշարով քննադատում էր Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների դեմ ներկայումս իրականացվող հետապնդումները։
Ա․ Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին։ Այն ընտրվել է օրենքի խախտմամբ, որպեսզի փաստաբանին կալանավորելու արհեստական հիմք ստեղծվի։ Համաձայն մարդու իրավունքների միջազգային չափանիշների՝ Ա․ Կոչուբաևը ենթարկվել է կամայական կալանավորման (arbitrary detention)։
Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են հայտարարությունում»:
Կոչուբաևի մասին ՔԻՀԿ հայտարարությունը ներկայացվել է նաև մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմիններին, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: