կարևոր
1279 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 21:12
Քաղաքական

Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ հայտարարություն

Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ հայտարարություն

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկրի առաջին դեմքի գլխավորությամբ իրականացվող ճնշումների շրջանակում, նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ վերջինիս որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու համար։ Մասնավորապես՝ փորձ է արվում ոչ իրական հիմքեր ստեղծել, թե իբր վերջինս խախտել է իր նկատմամբ գործող՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։

Սույնով հայտնում ենք, որ Սպարտակ Ղուկասյանը երբևէ չի խախտել իր նկատմամբ կիրառված՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Ավելին՝ ՀՀ պրոբացիայի ծառայության կողմից ևս արձանագրվել է, որ Սպարտակ Ղուկասյանի վարքագծի հսկողության համար կիրառվող էլետրոնային սարքերը ունեն խնդիր, մասնավորապես՝ վերջինիս բնակության հասցեում՝ որոշակի հատվածներում, առաջանում է կապի կորուստ։ Հենց այս հանգամանքն էլ, հավանաբար, փորձ կարվի ներկայացնել որպես խափանման միջոցի խախտման հիմնավորում։

Որպես ճնշման միջոց, որդեգրվել է նաև այնպիսի անընդունելի վարքագիծ, ինչպիսին հանդիսանում է ոստիկանության կողմից առավոտյան վաղ ժամերին, առերույթ կեղ կեղծ հիմքերով, Սպարտակ Ղուկասյանի ընտանիքին անհանգստացնելը, տուն ներխուժելու փորձերը։

Սպարտակ Ղուկասյանի պաշտպանական խումբն իր մտահոգությունն է հայտնում իրավական գործիքակազմի՝ այսչափ քաղաքականացված ու ապօրինի կիրառման գործելաոճի առումով, և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ մնալ օրենքի և օրինականության տիրությում։

Փաստաբաններ՝

Արամայիս Հայրապետյան

Հովհաննես Ղարաքեշիշյան

Զարուհի Փոստանջյան»։