Փոխարժեքներ
19 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մինչդեռ, Գազայի հատվածի «մաքրման» հետ մեկտեղ (կամ, ավելի ճիշտ, նրանից ինչ մնացելէ) Իսրայելն իր վաղեմի քաղաքականության հունով, դեռեւս 1948 թ-ի հռչակման պահից չի դադարում ահաբեկել հարեւան Լիբանանը։ Այսպես, սեպտեմբերի վերջին հաջորդեցին հերթական հրթիռա-ռմբակոծական հարվածները Հարավային Լիբանանի որոշ բնակավայրերի ուղղությամբ՝ այնտեղ իբր Հըզբոլլահ շարժման ջոկատներ ունենալու պատրվակով։ «Մենք պահանջում ենք դադարեցնել իսրայելական հարձակւմները, օկուպացիոն ուժերի ամբողջական դուրսբերումը մեր տարածքից, մեր գերիների ազատ արձակումը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի ամբողջական կատարումը։ Առանց խաղաղության չի լինի զարգացում, առանց արդարության չի լինի խաղաղություն, առանց մարդու իրավունքների չի լինի արդարություն, հակամարտությունների եւ պատերազմների պայմաններում չի լինի բարգավաճում», – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ամբիոնից հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը: Բանակի նախկին հրամանատարը, որն իշխանության է բերվել ոչ պակաս, քան Ամոս Հոխշտեյնի գլխավորած ամերիկյան առաքելության ջանքերով, ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու անհրաժեշտութայն կապակցությամբ, «խաղաղության, զարգացման եւ մարդու իրավունքների մասին խոսելու համար, այն դեպքում, երբ նրա ժողովրդի մի մասը զոհվում է, տարածքի մի մասը օկուպացված է, իսկ երկիրն ու ժողովուրդը գտնվում են «կյանքի եւ մահվան միջեւ»:
Չնայած Իսրայելի եւ Լիբանանի միջեւ 2024 թ-ի նոյեմբերի 27-ի հրադադարի համաձայնագրին՝ Նեթանյահուի ռեժիմը պարբերաբար խախտում է այդ փաստաթղթի դրույթները, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 271 մարդ, եւս 610-ը վիրավորվել են: 2023 թ-ի հոկտեմբերին Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա վերաճեց 2024 թ-ի սեպտեմբերին լայնամասշտաբ պատերազմի, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 4 հազար մարդ, եւս մոտ 17 հազար մարդ վիրավորվեց:
Հոկտեմբերի 8-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Մեյս-էլ-Ջաբալ գյուղին, ինչը հրադադարի մասին համաձայնագրի հերթական խախտումն էր: Սեպտեմբերի վերջին հարվածներ են հասցվել լիբանանա-սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Բեքաայի շրջանում (Շաարի շրջանում) գտնվող արեւելյան լեռնալանջերին։ ՑԱԽԱԼ-ում հայտարարել են՝ թիրախ է դարձել Հըզբոլլահի օբյեկտը, որն օգտագոծվել է իբր հրթիռների արտադրության համար: Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի տվյալներով՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան Իսրայելի պաշտպանությն բանակը նռնակներ է նետել նրանց ուղղությամբ եւ լիբանանցի զինվորների ուղղությամբ (նման առաջին դեպքը չէ): ՄԱԿ-ի ուժերն ու լիբանանցի զինվորականներն օգնել են մաքրել Մարուն ԱՐ-Ռաս գյուղի տների ավերակները, որոնք ավերվել էին ՑԱԽԱԼի արշավանքների ու գնդակոծությունների պատճառով։ Չնայած Հըզբոլլահի հանդեպ համակրանքի կանոնավոր մեղադրանքներին, միայն 2024 թ-ի նոյեմբերից մինչեւ 2025 թ-ի մայիսն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ խաղաղապահ զորքերը լիբանանյան բանակին է փոխանցել 225 զենքի թաքստոց, ինչպես նաեւ ապամոնտաժել Հարավային Լիբանանում շիական շարժման պաշտպանական ենթակառուցածքների զգալի մասը:
ՑԱԽԱԼ-ի կազմավորումները շարունակում են պահպանել դիրքերը Լիտանի գետից հարավ, թեեւ համաձայնագիրը նախատեսում է այնտեղից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում։ Ի դեպ, Լիբանանի հետ սահմանակից է դեռեւս 1940-1950-ականների սահմանագծին գրավված Գալիլեյի պատմական շրջանը, որը զբաղեցնում է 1947 թ-ին ՄԱԿ-ի կողմից հաստատված Պաղեստինի այդպես էլ չստեղծված արաբական պետության տարածքի գրեթե 40% - ը։
Իսրայելի եւ Հըզբոլլահի միջեւ նոյեմբերի հիշատակված համաձայնությունը, որը ձեռք է բերվել ԱՄՆ միջնորդությամբ, սահմանափակել է զենքի կրումը Լիբանանում միայն վեց պետական ուժային կառույցների կողմից: Մայրիների երկրում զենքի վաճառքը, մատակարարումը եւ արտադրությունը պտք է կատարվի բացառապես լիբանանյան կառավարության հսկողութհամբ։Փաստաթղթի համաձայն՝ զենքի եւ դրանց պարագաների արտադրության մեջ ներգրավված չարտոնված օբյեկտները, ինչպես նաեւ ենթակառուցվածքներն ու ռազմական դիրքերը պետք է ապամոնտաժվեն, իսկ ապօրինի զենքը՝ առգրավվի: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ զինաթափման գործընթացն ընթանում է 2025 թ-ի մայիսին նախագահ Ջոզեֆ Աունի լիբանանյան իշխանությունների կողմից Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ համատեղ ձեռք բերված ջանքերի համաձայն՝ ամրապնդելու ինքնիշխանությունը եւ վերականգնելու պետության վերահսկողությունը Լիբանանի տարածքում պաղեստինյան ջոկատների նկատմամբ։
Երկար ժամանակ վերահսկելով ճամբարները Լիբանանի տարածքում, այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՖԱԹՀ-ը, ՀԱՄԱՍ-ը եւ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը (NFOP), իրականում դրանք վերածեցին կիսաանկախ անկլավների: Եվ ահա մայիսյան պայմանավրվածությունների շրջանակներում պաղեստինյան խմբավորումները Լիբանանի հյուսիսում եւ հարավում գտնվող փախստականների ճամբարներում սեպտեմբերի կեսերին իրենց սպառազինությունը փոխանցեցին լիբանանյան բանակին, ինչը տեսականորեն բարձրացնում է նրա մարտունակությունը իսրայելական ներխուժումներին հակազդելու գործում: Լիբանանի ազգային լրատվական գործակալության տեղեկություններով՝ փոխանցումը սկսվել է երկրի հյուսիսում գտնվող Բեդդավի ճամբարում՝ պաղեստինյան ՖԱԹՀ շարժման կենտրոնակայանի շենքից: Զենքը բանակի ուղեկցությամբ տեղափոխվել է Տրիպոլի հյուսիսային քաղաքի զորանոցներ՝ լիբանանա-պաղեստինյան երկխոսության հանձնաժողովի, Պաղեստինի դեսպանատան եւ ազգային անվտանգության ուժերի հսկողության ներքո: Ավելի վաղ զինաթափվել էին Բեյրութի Ֆաթհ շարժման վերահսկողության տակ գտնվող Բուրջ Ալ-Բարաժնե, Շատիլա եւ Մար Էլիաս ճամբարները:
ՖԱԹՀ շարժման եւ Լիբանանի հյուսիսում Պաղեստինի ազատագրման կազմակերպության խմբակցության քարտուղար Մուստաֆա Աբու Հարբը հայտարարել է՝ իրենք «փոխանցել են այն, ինչ անհրաժեշտ էր»՝ հավելելով, որ Բեդդավիում մնացած զենքը (հիմնականում հրաձգային)»անհատական զենք է»: Հաղորդվում է նաեւ, որ լիբանանյան բանակը զենքով բեռնատարներ է ստացել նաեւ Իսրայելի հետ սահմանից Հարավային Սայդա Նեվդալե քաղաքում գտնվող Հիլվա ճամբարից:
սիրիական ANHA գործակալությունը նշում է՝ 2024 թ-ի նոյեմբերի 27-ին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից (2024 թ-ի նոյեմբերի 30-ից) «Հարավային Լիբանանի առանձին շրջաններում արձանագրվում են անհամաչափ ռազմական գործողություններ։ Դրանց թվում են ավիահարվածները, ինչպես նաեւ բուլդոզերով տարածքների պայթեցումն ու մաքրումը այն օբյեկտների, որոնք, Իսրայելի պնդմամբ, պատկանում են Հըզբոլլահին»։
Մինչդեռ Լիբանանում պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարեւելյան գործակալության դաշտային բաժանմունքը ս.թ. կեսերին հաղորդել էր՝ Լիբանանում, ըստ գրանցման տվյալների, բնակվում է 222 հազար պաղեստինցի (շատ այլ գնահատականներով, այդպիսիք այսօր առնվազն 500 հազար են), որոնց մեծ մասն ապրում է «խիտ բնակեցված, առողջության համար վնասաբեր փախսականների ճամբարներում, որոնք պատմականորեն գործում են որոշակի ինքնավարությամբ եւ առայժմ դուրս են լիբանանյան պետության լիակատար վերահսկողությունից»: Այդ ճամբարներում զինված խմբավորումները երկար ժամանակ զենք էին պահում անվտանգության եւ քաղաքական նպատակներով, ինչը «բարդացնում էր նման շրջաններում պետական իշխանություն հաստատելու Լիբանանի ջանքերը»: Հիշեցնենք՝ փախստական պաղեստինցի արաբները Լիբանան են շտապել դեռեւս 1940-ականների վերջին եւ 1950-ականների սկզբին…
Ս. թ. օգոստոսի 5-ին Լիբանանի նախարարների կաբինետը հավանություն է տվել զենքի փոխանցման ծրագրին, չնայած Հըզբոլլահ եւ Ամալ շարժումների նախնական առարկություններին՝ բանակին հանձնարելով ռազմավարություն պատրաստել պաղեստինյան զենքը, այդ թվում՝ Հըզբոլլահ շարժման զենքերը պետական վերահսկողության տակ հանձնելու համար մինչեւ 2025 թ-ի վերջը: Վաշինգտոնում հստակ հասկացնում են՝Հըզբոլլահի զինաթափմամբ Բեյրութում միջազգային օգնության մասին կարող են մոռանալ: Հաշվի առնելով Լիբանանի ավերված տնտեսությունը, Իսրայելի շարունակվող օկուպացիան եւ Աունի կառավարության թույլ դիրքերը, դժվար է ենթադրել, որ նա այլ ընտրություն ունի, քան ենթարկվել ավելի ուժեղ գործընկերների թելադրանքին: Եվ այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմի կողմից աջակցվող Նեթանյահուի ռեժիմի աճող ռազմատենչությանը զուգահեռ, Իսրայելի հարեւանները հիմքեր ունեն ավելի ու ավելի մտահոգվելու սեփական անվտանգության համար:
Դմիտրի Նեֆյոդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի