|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Լիբանանյան «Հիզբալլահի» ռուսալեզու տելեգրամյան պաշտոնական ալիքը լուսաբանել է Հայաստանից Պաղեստինի ժողովրդին առաքված հումանիտար օգնության փաստը։
Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում դիմադրության առանցքի կարևոր բաղադրիչ այս ռազմաքաղաքական կազմակերպության լրատվամիջոցի կողմից նման նյութի տարածումն ակնհայտորեն միտված է Հայաստանի և հայության՝ դրական լույսի ներքո ներկայացմանը։
Այս համատեքստում արաբական աշխարհում հայության դրական ընկալմանն անշուշտ նպաստելու է նաև հայազգի Վարսեն Աղաբեկյանի նշանակումը Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնում»։