կարևոր
445 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-15 16:01
Հասարակություն

Սամվել Կարապետյանն ինչի՞ց պետք է թաքնվի, այս աբսուրդային մեղադրանքի՞ց. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանն ինչի՞ց պետք է թաքնվի, այս աբսուրդային մեղադրանքի՞ց. Արամ Վարդևանյան

Ծիծաղելի է, բայց քննչական մարմինը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող է փախուստի դիմել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությամբ մատնանշված հիմքերին։

«Սամվել Կարապետյանը ինչի՞ց պետք է թաքնվի՝ այս աբսուրդային մեղադրանքից։ Սա ակնհայտ աբսուրդային է։ Նույն հուլիսի 4-ի ուղերձում հայտարարել էր, որ քաղաքական հայտ է ներկայացնում, այդ պայմաններում ինչո՞ւ պետք է թաքնվի, ո՞րն է  ռիսկը»,- ասաց փաստաբանը։

Դատարան ներկայացված միջնորդությամբ քննիչը նաև մատնանշել է այն հանգամանքը, թե պետք է վարութային գործողություններ իրականացվեն, թե որոնք՝ պարզ չէ։  Դիտարկմանը, թե գուցե կալանավորումը քաղաքական գործընթացից իզոլացնելու միջոց է՝ Վարդևանյանը պատասխանեց՝ ակնհայտ է, որ բոլոր հարցերն ու պատասխանները թաքնված են ֆեյսբուքում գործադիր իշխանության կողմից հունիսի 17-ի գրառման մեջ, որով էլ սկզիբ դրվեց քաղաքական հետպնդմանը։

«Քաղաքական հետապնդումը կարող է տարբեր շարժառիթներ ունենալ և դրանցից մեկը հենց բուն քաղաքական գործընթացն է։ Ակնհայտ է, որ այս աստիճան անհանգստությունը, որ առկա է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ցանկացած անաչառ դիտորդ կհաստատի»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։