|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանում ձերբակալվել է նախկինում քրեական անցյալ ունեցող 32-ամյա թմրավաճառ Ռովշան Ախունդզադեն։
Նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է մոտ 4 կիլոգրամ մարիխուանա, որը երկիր էր բերվել անօդաչու թռչող սարքի միջոցով՝ Իրանում բնակվող թմրավաճառի կողմից, որի հետ նա նախկինում գործարք էր կնքել։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ևս 4 կիլոգրամ մարիխուանա, որը ադրբեջանցին ձեռք էր բերել նույն մեթոդով և թաքցրել իր մանդարինի այգում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։