|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բացառիկ պատմական լուսանկար՝ Արևմտյան Հայաստանի ազգային ազատագրական պայքարի փառապանծ հերոս Աղբյուր Սերոբի այրի ու հավատարիմ զինակից Սոսե Մայրիկի և Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարարի 1947 թվականին Եգիպտոսում արված լուսանկարը։
«Նրանց և Հայաստանից պարտադրված արտագաղթած տասնյակ հազարավոր նվիրյալ հայորդիների պայքարը հայաստանյան նոր սերունդը հասցնելու էր իր տրամաբանական ավարտին. 1991-ին Հայաստանը կրկին դառնալու էր ազատ ու անկախ, հաղթելու էր Արցախյան պատերազմում, և Սոսեի ու Դրոյի մասունքներին հնարավորություն էր տրվելու այսուհետ ննջելու արդեն հայրենի հողում՝ Եռաբլուրում և Բաշ-Ապարանում», - գրել է նա: