կարևոր
1570 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-14 17:38
Քաղաքական

Թուրքական ավիաուղիները մտնում են Հայաստան․ նոր ֆինանսական աղբյուր ՔՊ-ի համա՞ր

Թուրքական ավիաուղիները մտնում են Հայաստան․ նոր ֆինանսական աղբյուր ՔՊ-ի համա՞ր

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ «Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) 2026 թվականից մուտք են գործելու հայկական շուկա։ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է ավիացիոն համագործակցությունը ակտիվացնելու հարցը։

«Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործընթացի իրականացման «առաքելությունը» դրվելու է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վրա, ով իր բիզնես հետաքրքրություններն ունի ավիացիոն ոլորտում:

Ըստ նույն աղբյուրների՝ Սուքիասյանը, ում անվան հետ է աֆիլացվում նաև FlyOne Armenia ավիաընկերությունը, համարվում է «Թուրքական ավիաուղիների» ծրագրի հիմնական շահառուն։ Նշվում է, որ Սուքիասյանը կարող է ունենալ տնտեսական հետաքրքրություն թուրքական կողմի հետ կնքվող գործարքում, իսկ այդ գործարքի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ ֆինանսական աջակցություն՝ որպես միջնորդավորված եկամուտ։

Ըստ աղբյուրի՝ այս համագործակցության ձևաչափը մշակվել է դեռևս սեպտեմբերին, երբ Թուրքիան առաջին անգամ պաշտոնական պատվիրակություն ուղարկեց Հայաստան։

Ենթադրվում է, որ այս համաձայնությամբ ստեղծվում է իրավական և տնտեսական մեխանիզմ, որը Թուրքիային հնարավորություն է տալիս անուղղակիորեն ֆինանսավորել կառավարող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ ավիացիոն գործարքների միջոցով։

Ավելի պարզ ասած՝ «Թուրքական ավիաուղիների» մուտքը հայկական շուկա կարող է վերածվել ՔՊ-ի համար նոր եկամտի աղբյուրի, իսկ թուրքական կողմի համար՝ ազդեցության նոր գործիքի»: