Փոխարժեքներ
11 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Ռուսաստանի հետ սահմանների մոտ գտնվող երկրների նկատմամբ վերահսկողության ուժեղացում եւ Մոսկվայի եւ Պեկինի կողմից տարածաշրջանի վրա ազդեցության ընդլայնման կանխում: Ընդ որում, եւ առաջին, եւ երկրորդ դեպքերում Լոնդոնի շատ առաջարկներ, որոնք հիմնված են ներդրումների եւ «ժողովրավարական գործընթացների զարգացման» հարցում օգնության վրա, վերջին տարիներին ավելի հաճախ են սկսել արձագանք գտնել Ղազախստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի վերնախավերի մի մասի մոտ, որոնք հետաքրքրված են բազմավեկտոր քաղաքականության վարքով:Կասպյան տարածաշրջանում իր ներկայության ընդլայնման ուղղությամբ Լոնդոնի ակտիվ աշխատանքը սկսվել է վերջին մի քանի տարիներին, ինչը դարձել է Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում Մեծ Բրիտանիայի ընդհանուր քաղաքականության մի մասը: Այսպես, դեռեւս 2021-2023-ականներին բարձր մակարդակով մի քանի հանդիպումներ են անցկացվել Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի ղեկավարների հետ։ 2023 թ-ին Լոնդոնը ներկայացրեց մինչեւ 2030 թ-ը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում քաղաքկան եւ տնտեսական ներկայության ընդլայնման ծրագիր, որը ներառում է ներդրումներ էներգետիկայի, տրանսպորտի, կրթական ծրագրերի եւ թվային տեխնոլոգիաների զարգամցան մեջ: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հենց Կասպյան տարածաշրջանին են այսօր մեծ ուշադրություն դարձնում` փորձելով այստեղ գտնվող երկրներին պարտադրել իրենց տնտեսական եւ քաղաքական շահերը։
Կարելի է, օրինակ, հիշել, որ այն բանից հետո, երբ 2018 թ-ին Կասպից հինգ պետությունների կողմից ստորագրվեց կոնվենցիա, որը Կասպից ծովը սահմանեց որպես հատուկ իրավական կարգավիճակ ունեցող ջրային մարմին, Լոնդոնը խստորեն խորհուրդ տվեց տարածաշրջանի երկրներին կիրառել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի նորմերը, ինչը առավելություն տվեց Ղազախստանին իր երկար ափամերձ գծով եւ սահմանափակեց Իրանի մասնաբաժինը: Այսպիսով, բրիտանացիները փորձեցին միջամտել մերձկասպյան երկրների շահերի հավասարակշռությանը` հետապնդելով ռազմավարական նպատակ` ամրապնդել իրենց գործընկերների դիրքերը եւ ընդլայնել իրենց հասանելիությունը տեղական ռեսուրսներին։
Բացի այդ, 2024 թ-ից Մեծ Բրիտանիան ակտիվորեն ներգրավված է ՏՄՏԵ-ի ֆիննսավորման մեջ` առաջարկելով 10 միլիարդ դոլարի աջակցություն Լոնդոնի ֆոնդային բորսայում սուվերեն պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով: Այս տարի Լոնդոնը հայտարարել է՝ պատրաստ է ավելի քան 26 մլրդ դոլար ներդնել տարբեր նախագծերում, այդ թվում` ուղղված Ադրբեջանում, Ղազախստանում եւ Վրաստանում նավահանգիստների եւ երկաթուղային ենթակառուցվածքների արդիակնացմանը: Ընդ որում, բրիտանացիների գլխավոր գործիքներն այս դեպքում դարձել են ոչ թե «փափուկ ուժի» տարբեր ծրագրերը, այլ անդրազգային կորպորացիաները, որոնք կարողացել են դառնալ տարածաշրջանի երկրների տնտեսությունների անբաժանելի մասը։
Այսպես, British Petroleum-ը (BP) դարձել Է Ադրբեջանում եւ Ղազախստանում խոշորագույն օտարերկրյա ներդրողը, իսկ Shell-ն ակտիվորեն մասնակցում է ղազախական Կարաչագանակ եւ Քաշագան գազային նախագծերին, թեեւ ներդրումների մի մասը վերջերս ժամակավորապես դադարեցվել էր Աստանայի դժգոհության պատճառով։ Թուրքմենստանում Բրիտանիայի շահերը ներկայացված են Dragon Oil-ի եւ gaffneycline խորհրդատվական ընկերության միջոցով: Բացի այդ, բրիտանական արտահանման UKEF գործակալությւոնը վերջերս գործարքներ է կնքել Ադրբեջանի, Ղազախստանի եւ Վրաստանի ավիացիոն եւ տրանսպորտային ոլորտներին աջակցելու համար: Լոնդոնի մնան ակտիվությունը լիովին բավարարում է տարածաշրջանի երկրների իշխանություններին, որոնք ուղղակի կամ անուղղակի արդեն ընդգրկվել են այսպես կոչված «նոր մեծ խաղի» մեջ Մեծ Բրիտանիայի կողմից, որի նպատակն է տարածաշրջանից դուրս մղել ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Չինաստանին։
Կասպյան տարածաշրջանում Բրիտանական ռազմավարության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանը, որի հետ հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են մինչեւ ռազմավարական գործընկերություն: Նման որոշում է կայացվել օգոստոսի 25-ին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաուտիի այցի ժամանակ: Կողմերը պայմանավորվել են ավելի սերտ փոխգործակցոթյուն ծավալել էներգետիկայի, անվտանգության եւ տարածաշրջանային քաղաքականության հարցերի շուրջ: Բացի այդ, 2025 թ-ին BP-ն Բաքվի թույլտվությամբ երկրում գործարկել է վեց նոր գազային հորեր Շահ- Դենիի հանքավայրում (հսկա գազակոնդենսատային հանքավայր Կասպից ծովի ադրբեջանական հատվածում)` ներդնելով մոտ 3 մլրդ դոլար։
Ադրբեջանն իր հերթին օգուտ է քաղում Լոնդոնի հետ գործընկերությունից` մի քանի պատճառներով։ Նախ, վերջին տարիներին Բաքվի վարած քաղաքականության շրջանակներում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը, տեղական իշխանությունների կարծիքով, թույլ է տալիս նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից եւ ամրապնդել կապերը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Երկրորդ, BP-ի եւ այլ կորպորացիաների ներդրումներն ապահովում են երկրի բյուջեի զգալի մասը.Ադրբեջանի եկամուտների կեսից ավելին ձեւավորվում է նավթագազային հատվածի հաշվին: Երրորդ, Լոնդոնը զգալի միջոցներ է ներդնում տեղական ենթակառուցվածային նախագծերում, ինչպիսիք են Բաքվի նավահանգստի արդիականացումը եւ միջին միջանցքի շրջանակներում տրանսպորտային ուղիների զարգացումը, ինչը չափազանց ձեռնտու է ադրբեջանական իշխանւոթյունների համար, որոնք հույս ունեն երկիրը դարձնել Չինաստանից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրման կետերից մեկը: Ճիշտ է, նման ակտիվ համագործակցությունն ունի նաեւ հակառակ կողմը` էկոլոգիական բեռի աճը եւ արեւմտյան ընկերություններից Ադրբեջանի տնտեսության կախվածության ուժեղացումը։ Բայց Բաքվում նախընտրում են այդ մասին չմտածել։
Տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի ոչ պակաս նշանակալի գործընկերը Ղազախստանն է։ Այստեղ նույն BP-ն եւ Shell-ը շարունակում են մնալ երկրի նավթագազային արդյունաբերության խոշորագույն ներդրողները, որոնցից ուղղակիորեն կախված է նրա տնտեսությունը (Ղազախստանի արտահանումը կեսից ավելին բաղկացած է նավթից, նավթամթերքներից եւ գազից): Մասնագետների կանխատեսումներով` մինչեւ 2030 թ-ը հզորությունների ընդլայնման համար ներդրումները կկազմեն մոտ 21 միլիարդ դոլար, ինչը կապահովի արդյունահանման հետագա աճ (2025 թ-ին նավթի արդյունահանումը հասել է ռեկորդային մակարդակի), եւ Բրիտանական կորպորացիաներն այս դեպքում առանցքային դեր են խաղում: Ավելի վաղ Լոնդոնում Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովը նշել էր՝ Աստանան շահագրգռված է Լոնդոնի հետ համագործակցությամբ ոչ միայն տարանցման, այլեւ վերամշակող արդյւնաբերության ստեղծման մեջ՝ ներառյալ հազվագուտ մետաղների արտադրությունը Եվրոպա եւ Մեծ Բրիտանիա արտահանման համար:Ղազախստանում Մեծ Բրիտանիան ակտիվորեն աջակցում է ոչ միայն նավթագազային արդյունաբերության նախագծերին, այլեւ նրանց, որոնք թույլ են տալիս նրան ապահոել կարեւոր հանքանյութերի նոր աղբյուրներ: Օրինակ` 2024 թ-ին Աստանան եւ Լոնդոնը ստորագրեցին «կրիտիկական օգտակար հանածոների ռազմավարական գործընկերության Ճանապարհային քարտեզը», ինչը կարեւոր քայլ էր մատակարարումների դիվերսիֆիկացման գործում։Բացի այդ, Բրիտանիան ներդրումներ է կատարում թվային տեխնոլոգիաների եւ կրթական ծրագրերում, իսկ Ալմաթիի ղազախա-բրիտանական տեխնիկական համալսարանն արդեն վերածվել է առանցքային նախագծերից մեկի, որտեղ Բրիտանական կորպորացիաների կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով ձեւավորվում է Լոնդոնի համար անհրաժեշտ ապագա մասնագետների շերտը, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի օգտագործել «փափուկ ուժի» քաղաքականության շրջանակներում:Իր հերթին, Ղազախստանի վերաբերմունքը Մեծ Բրիտանիայի նկատմամբ բնութագրվում է պրագմատիզմով, քանի որ Աստանան փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել` ձգտելով հավասարակշռել Եվրասիայում գրավչության հիմնական կենտրոնների միջեւ: Ուստի Ղազախստանի համր Մեծ Բրիտանիան, առաջին հերթին, ներդրումների, տեխնոլոգիաների եւ միջազգային կազմակերպոթյուններում որոշակի քաղաքական աջակցության աղբյուր է։ Ճիշտ է, Աստանայի չափազանց սերտ համագործակցությունը Լոնդոնի հետ արդեն մի քանի անգամ որոշակի մտավախություններ է առաջացրել Մոսկվայի մոտ` ստիպելով ղազախստանյան իշխանություններին ավելի զգույշ գործել, քան Կասպից տարածաշրջանի հարեւանները։ Սա թույլ է տալիս հույս ունենալ, որ Ղազախստանի մայրաքղաքում լուրջ սխալներ թույլ չեն տա եւ չեն հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից` այսրոպեական շահի դիմաց, որն այսօր առաջարկում է Մեծ Բրիտանիան։
Կասպյան տարածաշրջանի մեկ այլ երկիր, որտեղ Լոնդոնը կցանկանար տեսնել իր գերիշխանությունը, Թուրքմենստանն է։ Այնուամենայնիվ, այս երկիրն այսօր շարունակում է մնալ բավականին փակ, եւ Մեծ Բրիտանիայի համար այնտեղ մուտքը դեռ սահմանափակ է: Այնուամենայնիվ, բրիտանացիները համառորեն փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունն այս ուղղությամբ: Օրինակ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում 2025 թ-ին ստեղծվել է Կենտրոնական Ասիայի միջկուսակցական խումբ, որտեղ հատկապես ընդգծվել է թուրքմենական աշխատանքի ուղղությունը։Ընդ որում, Թուրքմենստանում բրիտանացիների ներկայությունը, չնայած նրա փակ լինելուն, բավականին քիչ է։ Խոսքը, առաջին հերթին, նավթագազային արդյունաբերության մասին է։ Այստեղ հարկ է նշել իռլանդական Dragon Oil ընկերութայն գործունեությունը, որը պատմականորեն կապված է Լոնդոնի հետ, չնայած դրա վերահսկողությունը պատկանում է Emirates National Oil Company-ին, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Դուբայում: Բաց տվյալների համաձայն` ընկերությունը զբաղվում է ածխաջրածնային հումքի արդյունահանմամբ Չելեկենսկի պայմանագրային տարածքում` Կասպից ծովի թուրքմենական մասում (երկու հանքավայր` նավթային «Ջեյթուն» եւ գազային «Ջիգալիբեկ»)։ Բացի այդ, Մեծ Բրիտանիան ներկա է Թուրքմենստանում եւ GaffneyCline-ի միջոցով, որի հետ 2024 թ-ին մշակվել է Գալկինիշի գազի հանքավայրի զարգացման ծրագիր։ Բացի այդ, աստիճանբար մեծացնում է Թուրքմենստանի Կասպյան ափին եւ BP-ում գազ ստանալու հնարավորությունները` առանց գովազդելու իր նախագծերը, բայց ամրապնդելով տեխնիկական բազան ապագա մատակարարումների համար: Միեւնույն ժամանակ, Թուրքմենստանի վերաբերմունքը Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության նկատմամբ ոչ միանշանակ բնույթ ունի։ Աշխաբադը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումներով եւ տեխնոլոգիաներով, բայց վախենում է Լոնդոնի չափազանց մեծ քաղաքական ազդեցությունից: Ի տարբերություն Ղազախստանի եւ Ադրբեջանի` թուրքմենական իշխանոթյունները նախընտրում են բրիտանացիներին հեռավորության վրա պահել` պահպանելով ռազմավարական ռեսուրսների վերահսկողությունը։ Սակայն գազի շուկայում մրցակցության աճի եւ ավանդական մատակարարումներից ստացվող եկամուտների նվազման պայմաններում Թուրքմենստանը չի կարող լիովին անտեսել բրիտանական առաջարկները, ինչը նշանակում ՝է հավանական է, որ Աշխաբադի եւ Լոնդոնի երկկողմ համագործակցությունը կարող է ընդլայնվել բավականին անկանխատեսելի հետեւանքներով: Ընդ որում, խոսքը ոչ միայն տնտեսական ու քաղաքական կախվածության, այլեւ բնապահպանական խնդիրների մասին է, ինչն այսօր բնորոշ է ողջ տարածաշրջանին։
Մասնավորապես, նավթի եւ գազի արդյունահանումը Կասպից ծովում, որտեղ բրիտանական կորպորացիաներն առանցքային դեր են խաղում, աղետալի հետեւանքներ է ունենում ծովի էկոհամակարգի համար: Ընդ որում, հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի ափերի մոտ, որտեղ Կասպից ծովն աստիճանաբար վերածվում է թունավոր ջրամբարի. քիմիկատների արտանետումները, ջահերի վրա գազի այրումը եւ նավթի արտահոսքն արդեն հանգեցրել են որոշ կենսաբանական տեսակների զանգվածային մահվան:Միայն 2024 թ-ի աշնանից մինչեւ 2025 թ-ի գարուն հայտնաբերվել է ավելի քան երկու հազար սատկած փոկ, տասնյակ հազարավոր սատկած թռչուններ եւ ձկներ։ Գիտնականները դա կապում են կոնսորցիումների գործունեության հետ, որոնց մասնակցում են արեւմտյան ընկերությունները՝ ներառյալ բրիտանական ընկերւոթյունները:
Պետք է ընդգծել՝ հենց Կասպից ծովի էկոլոգիական իրավիճակն է առավել ցայտուն ցույց տալիս տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի քաղաքականության երկակի բնույթը։ Մի կողմից, Լոնդոնը ակտիվորեն առաջ է մղում կանաչ էներգիայի եւ կայուն զարգացման գաղափարները` հայտարարելով վերականգնվող աղբյուրների զարգացման ծրագրերի մասին (Կասպից ծովի ջրային տարածքում կա մոտ 845 գիգավատ այդպիսի էներգիայի արտադրության ներուժ): Մյուս կողմից` բրիտանական կորպորացիաները շարունակում են գերշահույթներ ստանալ նավթից եւ գազից` խորացնելով բնապահպանական ճգնաժամը։
Ընդ որում, կանաչ օրակարգը Լոնդոնի կողմից օգտագործվում է որպես «փափուկ ուժի» գործիք, որը թույլ է տալիս շահել էլիտաների եւ հանրության համակրանքը։ Լոնդոնի ներկայացուցիչները բարձրաձայն եւ շատ են խոսում «կենսաբազմազանության պահպանման» եւ «կլիմայի փոփոխության դեմ պայքարի» անհրաժեշտության մասին, բայց միեւնույն ժամանակ հենց բրիտանական ընկերութուններն են դառնում Կասպյան ափի զանգվածային աղտոտման մեղավորները: Այս ամենը ռիսկեր է պարունակում, որոնք կարող են վերաճել մասշտաբային հումանիտար եւ սոցիալական ճգնաժամերի։ Ի դեպ, դա ամենեւին չի մտահոգում Մեծ Բրիտանիայի իշխանություններին, որոնց շահերը կենտրոնացած են առավելագույն շահույթ ստանալու վրա։
Ընդհանուր առմամբ, Կասպյան տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը վերջին տարիներին համատեղում է ակտիվ ներդրումները տարածաշրջանային տնտեսության մեջ, ագրեսիվ դիվանագիտությունը, որն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի եւ Իրանի դեմ, ինչպես նաեւ «փափուկ ուժի» տարրերը: Ընդ որում, Լոնդոնը ձգտում է տարածաշրջանն օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար, որոնք կրում են ոչ միայն տնտեշսական, այլեւ աշխարհաքաղաքական բնույթ: Դրա համար բրիտանական իշխանություններն ընտրել են Ադրբեջանին ոչ միայն որպես էներգառեսուրսների հիմնական մատակարար, այլեւ որպես առանցքային քաղաքական գործընկեր, իսկ Ղազախստանը Թուրքմենստանի հետ` որպես ածխաջրածինների եւ հազվագյուտ մետաղների հիմնական աղբյուրներ։
Կասպյան տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի նման էքսպանսիոնիստական քաղաքականությունը, որը համատեղում է տնտեսական եւ քաղաքական մեթոդները, լուրջ սպառնալիքներ է պարունակում Ռուսաստանի համար։ Լոնդոնը չի թաքցնում Մոսկվայի ազդեցությունն այստեղ սահմանափկելու իր ձգտումը, այդ թվում` խթանելով նախագծեր, որոնք բացառում են ռուսական ընկերությունների մասնակցությունը դրանցում։ Անգամ միջնաժամկետ միջանցքն ու Ադրբեջանի ու Ղազախստանի հետ բրիտանացիների էներգետիկ համագործակցությունն այսօր միանգամայն կարելի է դիտարկել որպես հակառուսական նախաձեռնություններ`դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ռուսաստանի համար դա նշանակում է մրցակցության ուժեղացում եւ իր դիրքերը պաշտպանելու ավելի ակտիվ ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն ոչ միայն Կասպյան տարածաշրջանում, այլեւ Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում, որտեղ կրկին բռնկվում է «նոր մեծ խաղը», որի կանոնները քիչ են փոխվել 19-րդ դարից ի վեր:
Եգոր Լիսովենկո
Աղբյուրը՝ ritmeurasia.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի