կարևոր
949 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-02 20:47
Աշխարհ

Ռուսաստանի պատասխանը Եվրոպայի ռազմականացմանը շատ համոզիչ կլինի. Պուտին

Ռուսաստանի պատասխանը Եվրոպայի ռազմականացմանը շատ համոզիչ կլինի. Պուտին

Ռուսաստանի պատասխանը Եվրոպայի ռազմականացմանը շատ համոզիչ կլինի, РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ըստ իս, ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանի կողմից նման հակազդեցությունները չեն ուշանա։ Այդ սպառնալիքներին պատասխանը, մեղմ ասած, շատ համոզիչ կլինի։ Հենց պատասխանը։ Մենք ինքներս երբեք ռազմական բախում չենք նախաձեռնել»,- ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում։

Ըստ Ռուսաստանի առաջնորդի՝ Եվրոպան ցանկանում է հաղթահարել պառակտումը և ամրապնդել իր անկայուն միասնությունը՝ Ռուսաստանին թշնամի ներկայացնելով. դա եվրոպական երկրների համար նոր քաղաքականություն չէ։

«Նրանք (եվրոպական երկրները - խմբ.) ցանկանում են հաղթահարել պառակտումը և ամրապնդել այն անկայուն միասնությունը, որով նախկինում աչքի են ընկել, ոչ թե ներքին խնդիրները լուծելով, այլ թշնամու կերպարը ուռճացնելով։ Հնացած օրինակ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։