Փոխարժեքներ
29 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 448.54 |
RUB | ⚊ | ₽ 4.6259 |
GBP | ⚊ | £ 513.96 |
GEL | ⚊ | ₾ 141.34 |
ԻՊ-Խորասան խմբավորումը, որը թշնամի է համարում Ռուսաստանին, ինչպես նաեւ շիա Իրանին եւ Չինաստանին, որտեղ սահմանափակվում են մուսուլմանների իրավունքները, 2024 թ-ին ստանձնել է Ռուսաստանում՝ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում 20 տարվա ընթացքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության պատասխանատվությունը։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառությունը (ԱԴԾ) իրականացնողներ նել է Տաջիկստանի չորս քաղաքացիների։ Նրանցից առնվազն երկուսը՝ Ֆարիդունին եւ Ռաչաբալիզոդան, ահաբեկչությունից առաջ որոշ ժամանակով ժամանել են Թուրքիա (Ստամբուլ), յանուհետեւ այնտեղից մեկնել Մոսկվա։ Sputnik-Տաջիկստանի աղբյուրները նշել են՝Ֆարիդունին կապված էր տաջիկական ծայրահեղական կազմակերպոթյունների հետ, իսկ «Կրոկուսի» վրա հարձակվելու համար նրան Ստամբուլում պատրաստել էին «Աֆղանստանում եւ Սիրիայում ԻՊ շարքերում մարտնչած դաստիարակները»։ Ահաբեկչության նախապատրաստման մեջ Մոսկվան մեղադրել է նաեւ իսլամիստներին ամեն կերպ հովանավորող ԱՄՆ-ին եւ նրանց կիեւյան խամաճիկներին։
Շնորհիվ «Վիլայաթ Խորասանի» նման կառույցների՝ ԻԼԻՊ-ի եւ ալ-քաիդայի, ամերիկացիները թոքերի եւ բրիտանացիների հետ միասին այսօր էլ շարունակում են ակտիվորեն օգտագործել իսլամիստական գործոնը Կենտրոնական Ասիայում իրավիճակն ապակայունացնելու եւ նրա ապակառուցողական էներգիան դեպի հյուսիս, դեպի ԱՊՀ եւ ՌԴ ուղղելու համար։ Ընդ որում՝այդ նպատակով գործի են դրվում ժամանակին անգլոսաքսերի եւ թուրքերի հատուկ ծառայությունների կողմից սնված ջիհադականներն ու բոլոր շերտերի ուլտրա-ռադիկալները, որոնք նույնիսկ խիստ թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ։ Դրա շնորհիվ նույն ԻՊ-Խորասանը տարածաշրջանում մնում է շատ ակտիվ եւ լավ զինված խաղացող՝ չնայած «թալիբանի» մրցակիցների ուժերի կողմից նրան հասցված լուրջ կորուստներին։ Խմբավորումը փոխում է մարտավարությունը եւ Աֆղանստանի տարածքում շեշտը դնում դժգոհ եւ խոցելի մարդկանց հավաքագրման վրա, առաջին հերթին էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ Կենտրոնական Ասիայի երկրներից եկածների վրա:
International Crisis Group-ի նոր զեկույցում այս մասին ասվում է հետեւյալը. ԻՊ-Խորասանի առանցքային թիրախային լսարան են դառնում տաջիկները, ուզբեկներն ու խազարները, որոնք տարածաշրջանում իշխանության համակարգից դուրս են մղվել թալիբների կողմից: Աֆղանստանի ներկայիս վարչկարգից հիասթափված երիտասարդ գրոհայիններին գրավելու համար խմբավորումն ակտիվորեն տարածում է պանիսլամիստական իլիպական քարոզչություն՝ միաժամանակ մեղադրելով «թալիբանին» գլոբալ ջիհադից հրաժարվելու եւ նրանց ճանաչած Ռուսաստանի ու Չինաստանի հետ մերձենալու մեջ: Թեեւ թալիբների կողմից ճնշումը հանգեցրել է ԻՊ-Խորասանի մի շարք հրամնատարների ոչնչացմանը, խմբավորումը շարունակում է պահպանել շարժունակությունն ու ապակենտրոնացված կառուցվածքը: Սա թույլ է տալիս նրան ոչ միայն գոյատեւել, այլեւ ընդլայնել իր ազդեցությունը, առաջին հերթին, Աֆղանստանի սահմաններից դուրս գաղափարախոսութայն արտահանման միջոցով: Վերջին տարիներին «վիլայաթ Խորասանը» մասնակից է եղել մի շարք մասշտաբային ահաբեկչությունների ոչ միայն Ռուսաստանում, այլեւ չինացիներին դաշնակից Պակիստանում եւ Իրանում։
Ընդ որում՝ Կենտրոնական Ասիայից զինյալները ԻՊ կառույցների միջազգային գործողությւններում ավելի ու ավելի նկատելի դեր են խաղում։ Արեւմտյան վերլուծաբանները գրում են՝ սոցիալական եւ քաղաքական օտարումը կարող է գերազանցել կրոնական եւ գաղափարական տարբերությունները՝ ԿԱ տարածաշրջանը հատկապես խոցելի դարձնելով արմատականացման նկատմամբ: International Crisis Group-ի զեկույցի հեղինակները նշում են՝ ԻՊ-Խորասանը եւ ԻԼԻՊ-ի անդրազգային ցանցերն, ընդհանուր առմամբ, այլեւս չեն պայքարում տարածքի համար: Իսլամիստների եւ ջիհադիստների գլխավոր նպատակն այսօր հասարակության մարգինալացված շերտերի միտքն ու համակրանքն է, եւ ավելի ու ավելի հաճախ համապատասխան թիրախում է հայտնվում Կենտրոնական Ասիան։
2024ի գարնանը հայտնի դարձավ՝ ԻՊ-ն իր ուժերի կեսը հավաքագրում է միայն Տաջիկստանից։ NYT-ի վերլուծաբանները դա վերագրում են «տարբեր խնդիրների, որոնցից մեկն աղքատության խնդիրն է», նրանք «տաջիկներին խոցելի են դարձրել» ԻՊ-ի նման ահաբեկչական խմբավոորւմներում հավաքագրվելու համար:Ասում են՝ տաջիկների նոր սերունդը լիովին կորցրել է իր համոզմունքներն ու հավատը ապագայի նկատմամբ։ Եվ այժմ Տաջիկստանն ունի միայն երկու տարբերակ՝ աշխարհիկ բռնապետություն կամ իշխանության մեջ ԻԼԻՊ-ի կամ այլ արմատական իսլամիստ-ջիհադական խմբավորումների առկայություն։ Այս կապակցությամբ արեւմտյան փորձագետները կարծում են (եւ նման եզրակացության են հանգում հասարակական կարծիքը), որ գոյություն չունի ծայրահեղականության միասնական բաղադրատոմս կամ բանաձեւ, իսկ շատ երիտասարդ տաջիկների համար «անձնական վիրավորանքները գերազանցում են աշխարհաքաղաքական նկատառումները»:
Անցյալ տարվա մարտի վերջին Քաթարում «թալիբանի» քաղաքական գրասենյակի ղեկավար Սուհեյլ Շահինը հայտարարեց՝ ԻԼԻՊ-ը տեղափոխում է իր ուսումնական կենտրոնները Աֆղանստանից դուրս. «Հնարավոր է՝ «Խորասանի վիլյաթ» կազմակերպության որոշ անդամներ գտնվում են Աֆղանստանում, գիտեք՝ Խորասանը միայն Աֆղանստանը չէ. այն ներառում է նաեւ Պակիստանը, Հնդկաստանը, Իրանը, Կենտրոնական Ասիան... Նրանք ներկայոմս թաքնվում են Աֆղանստանից դուրս, գիտեք՝ նրանցից ոչ բոլորն են Աֆղանստանի քաղաքացիներ»։ Վեց ամիս առաջ Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Բաքվում ԱՊՀ հետախուզության ղեկավարների հանդիպմանը զեկույց էր ներկայացրել, որը պարունակում էր հետեւյալ կետերը. «Մոտ ապագայում «Խորասանի վիլայաթը» կարող է ահաբեկչական հարձակումներ իրականացնել Աֆղանստանից դուրս: Դրա ղեկավարները չեն թաքցնում տարբեր խմբերը միավորելու եւ հարեւան երկրներ, հիմնականում Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան, ընդլայնվելու իրենց ծրագրերը: Նրանց դեսպանները հետեւորդներ են հավաքագրում ԱՊՀ շրջանակներում՝ կենտրոնանալով այն անձանց վրա, որոնք նախկինում աննկատ են մնացել իրավապահ մարմինների կողմից: Մենք տեղեկություններ ունենք, որ Կենտրոնական Ասիայի հանրպոետությունների քաղաքացիները, որոնք միացել են «Խորասանի վիլայաթին», հետախուզություն են անցկացնում սահմանային գոտում եւ բացահայտում դիվերսիոն խմբերի եւ ահաբեկչական զենքի տեղակայման համար խոցելի տարածքներ»:
ՌԴ ԱԴԾ տնօրենը նշել է «ալ-քաիդայի» աճող դերը, որը ԻՊ «վիլայաթ Խորասան» մասնաճյուղի հետ դաշինքով ակտիվ մասնակցություն է ունենում վերահսկվող խմբավորումների նախապատրաստմանը, գաղափարական մշակմանը եւ նյութատեխնիկական ապահովմանը: Այսօր «ալ քաիդայի» թվաքանակը կազմում է ավելի քան 1,5 հազար զինյալ, այն առավել ակտիվ է գործում Աֆղանստանի ավելի քան 20 նահանգներում, հիմնականում երկրի հարավ-արեւելքում, իսկ կենտրոնը Նուրիստան շրջանն է, որը տրանսպորտային միջանցք է Պակիստանի, Աֆղանստանի եւ Տաջիկստանի միջեւ: «վիլայաթ Խորասան» - ի զինյալների թիվը հասնում է 6,5 հազարի, որոնք գործում են ողջ հյուսիսային սահմանագոտում եւ երկրի կենտրոնում:
Ընդ որում՝ ըստ Բորտնիկովի, առաջատար դեր իրավիճակի ապակայունացման աֆղանական ուղղությամբ խաղում են ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունները: ԿՀՎ-ն եւ MI-6 վերականգնում է իր հետախուզական ներկայությունը Աֆղանստանի մի շարք առանցքային նահանգներում․ Նրանց հիմնական ջանքերը կենտրոնացած են ԱՊՀ հարավային սահմաններում «անկայունության գոտի» ստեղծելու վրա: Այդ նպատակով նրանք շարունակում են զինյալներ հավաքագրել Իրաքում, Սիրիայում եւ մի շարք այլ ասիական եւ աֆրիկյան երկրներում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպուոյուններից, ինչպես նաև տեղափոխել նրանց Հյուսիսային Աֆղանստան: Մի քանի ուսումնական ճամբարների հիման վրա գրոհայիններին սովորեցնում են ժամանակակից զենքին տիրապետելու հմտություններ, այդ թվում՝ Արեւմտյան կոալիցիայի թողած զինանոցներից, ԱԹՍ-ների, կապի եւ հետախուզության նորագույն միջոցների կիրառում։
Այսպիսով, այսօր անգլոսաքսերի եւ պանթուրքիստների կողմից Կենտրոնական Ասիայում կրոնական պատերազմների, հակամարտությունների եւ ահաբեկչական ակտիվության հրահրումն իրենց աշխարհաքաղաքական շահերից դուրս է գալիս նոր մակարդակի։ Ընդ որում՝ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ԱՊՀ հետխորհրդային հանրաետություններում եւ հենց ՌԴ-ում։ Տարածաշրջանի հետխորհրդային կազմավորումների համապատասխան կառույցները գործնականում անկարող են ոչ միայն վերահսկել, այլեւ նույնիսկ արժանահավատ տեղեկատվություն ստանալ էթնիկական խմբերի ներսից: Եվ, իհարկե, ոչ ոք չի ցանկանում, որ այս ամենը տեղի ունենա:
Մինչդեռ, Կենտրոնական Ասիայի երկրներից Ռուսաստան զանգվածային միգրացիան ընթանում է Միգրացիայի միջազգային կազմակերպության «Կենտրոնական Ասիա-Ռուսաստան միջանցք» ծրագրի համաձայն, որը հովանավորվում է Համաշխարհային բանկի եւ... Մեծ Բրիտանիայի կառավարության Միջազգային զարգացման դեպարտամենտի կողմից։ Տաջիկստանից եւ Ղրղզստանից Ռուսաստան միգրացիային աջակցելու ՄԱԿ – ի ծրագրի հռչակվող նպատակը, որպես Կենտրոնական Ասիայի ամենաաղքատ երկրներ, այնտեղ աղքատության նվազեցումն է: Ազնիվ նպատակ, բայց հենց այդ պատճառով Ռուսաստան են գնում ոչ թե երկրի տնտեսությանն անհրաժեշտ բարձրակարգ մասնագետներ, այլ ամենաաղքատ, անգրագետ եւ իսլամիստական քարոզչության ենթակա «ռավշաններ» եւ «ջումշուդներ»։ Եվ պանթուրքիստական գաղափարներով սնվող այդ պոտենցիալ ջիհադիստների ներկրման մի շարք «թիրախային ցուցանիշներ» 2007 թ-ից ի վեր արդեն կատարվել են եւ նույնիսկ գերակատարվել։
Հատկանշական է՝ նույն Թուրքիան «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո արգելել է Տաջիկստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքն իր տարածք։ 2024 թ-ի ապրիլի 5-ին Էրդողանն իր հրամանագրով պարզապես չեղարկել է այն։ Որոշումը կայացվել է «օտարերկրացիների եւ միջազգային պաշտպանության մասին» օրենքի համաձայն: Այն վերաբերում է Տաջիկստանի բոլոր քաղքացիներին, որոնք 2018ից կարող էին սովորական անձնագրով մուտք գործել Թուրքիա եւ այնտեղ գտնվել մինչեւ 90 օր։ Հատկանշական է նաեւ՝հրամանագիրը ստորագրվել է ԻԼԻՊ-ի կողմնակիցների դեմ ռեյդերի խորապատկերին, որոնք «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ամենուր տեղի են ունեցել Թուրքիայում:
Եվ պանթուրքիստները, եւ անգլոսաքսերը քաջ գիտակցում են՝ Կենտրոնական Ասիայից ՌԴ միգրանտների այդքան զանգվածային ներկրումը տնտեսապես հիմնավորված չէ, փոխարենը դանդաղ գործողության հսկայական ռումբ է իրենից ներկայացնում։ Հետեւաբար, նրանք ամբողջ ուժով պաշտպանում են, որպեսզի զանգվածային միգրացիան ԿԱ-ից Ռուսաստան շարունակվի։ Եվ որպեսզի իսլամիստական գործոնն ավելի ու ավելի էական դեր խաղա ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլեւ հենց ՌԴ-ում իրադրության ապակայունացման գործում։
Այս խնդրի էությունը 2023 թ-ի գարնանը Սանկտ Պետերբուրգում կայացած XI միջազգային իրավական ֆորումի ժամանակ իր զեկույցում հիանալի կերպով շարադրել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը. «Երեք տարի առաջ պաշտնական այցով Ուզբեկստանում էի։ Ուզբեկստանի դատախազության մեր գործընկերները մեզ ասացին.! Նրանք այստեղ ոչ մեկին պետք չեն: Իսկ դուք նրանց տանում եք ձեզ մոտ եւ քաղաքացիություն տալիս։ Եվ միգրացիոն հանցագործությունը երիտասարդանում է։ Սրանք 14-15 տարեկան տղաներ են, խմբակային հարձակումներ ռուսների վրա, որոնք շատ հաճախ չեն հրահրվում: Մոսկվայում բացահայտեցինք ուզբեկների հանցախումբ, որոնք հարձակումներ էին իրակնացնում ոչ թե թալանի, այլ ռուս մարդկանց նվաստացնելու նպատակով։ Մենք չենք կարող հաղթահարել այս միտումը, մենք հետաքննում ենք, դա պահանջում է ուշադրություն ամենաբարձր մակարդակով, որտեղ մենք զեկուցում ենք այս խնդիրը։ Բայց մեր բիզնեսը (անունները հայտնի են) հենց այն հանդիպումների ժամանակ, որոնց մենք մասնակցում ենք մեր որոշ նախարաների աջակցությամբ, ուղղակիորեն ասում են. շարժում չի լինի, զարգացում չի լինի ․ ․ ․ երեխաները գալիս են, որոշ դասարաններում Միջին Ասիայի տղաները 70%-ն են կազմում: Բայց նրանք չեն ցանկանում սովորել ռուսաց լեզու, ռուսական մշակույթ, նրանք մեկուսացված են, մեծահասակները աջակցում են նրանց դրանում, եւ նրանք չեն աճում մեր մշակույթի մեջ, այլ հակադրում են իրենց ավանդույթն ու մշակույթը մեր ռուսական մշակույթին»:
Ասված է սպառիչ։ Հավելելու ոչինիչ կա։
Սերգեյ Անդրեեւ
Աղբյուրը՝ ritmeurasia.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի