|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մոզամբիկում քաղաքացիական անձանց վրա վերջերս կատարված հարձակումների մասին հաղորդագրություններն ընդգծում են իսլամիստական ահաբեկչության կողմից միջազգային հանրությանը սպառնացող վտանգը, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում:
Վերջին օրերին «Իսլամական պետության» հետ կապված զինյալների կողմից իրականացված հարձակումների արդյունքում շուրջ 50 մարդ է մահացել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Մոզամբիկում ավելի քան 50 մարդ է գլխատվել, կանայք առեւանգվել են, գյուղերը կողոպտվել են, ապա` հրդեհվել: Բարբարոսները խաղաղության կրոնն օգտագործում են ահաբեկչություն սերմանելու համար. Իսլամիստական ահաբեկչությունը միջազգային սպառնալիք է, որը միջազգային արձագանք է պահանջում»,- գրել է Մակրոնը: