|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Վաշինգտոնում սպանությունների մեջ մեղադրվողների համար մահապատիժ սահմանելու մասին: Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մահապատիժը համապատասխանում է մայրաքաղաքի կարգավիճակին:
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրամանագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է, որ ուզում է` մահապատիժը թույլատրվի ամբողջ երկրում։
«Մենք դրա համար պայքարում ենք ոչ միայն Վաշինգտոնում, այլև ամբողջ երկրում», - լրագրողներին ասել է Բոնդին։