|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ Նյու Յորքում ահաբեկչություն իրականացրած Սայֆուլո Սաիպովը պետք է մահապատժի ենթարկվի. հայտնում է Газета.ру-ն:
«Նյու Յորքի ահաբեկիչն ուրախ էր, խնդրել էր իր հիվանդասենյակում ԻՊ-ի դրոշը կախել: Նա 8 մարդու է սպանել, 12-ին` վիրավորել: Նա պետք է մահապատժի ենթարկվի»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին 29-ամյա ուզբեկը բեռնատարով մխրճվել էր մարդկանց խմբի մեջ, արդյունքում` զոհվել էր 8 մարդ: Նա գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից: