Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
«Սիրելի հայրենակիցներ, սկսվում է Ազգային ժողովի աշխատանքը, այսօր Ազգային ժողովը համալրվել է նոր պատգամավորներով, բայց «Հայաստան» խմբակցության պատգամավորական աթոռը թափուր է, որովհետև Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը, կեղծ մեղադրանքներով, գտնվում է անազատության մեջ»,-ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Արթուր Սարգսյանը անցնող չորս տարիներին շարունակեց մնալ սկզբունքային, շարունակեց մնալ հայրենասեր, շարունակեց մնալ ինչպես պինդ սյունեցի և դրա համար Արթուր Սարգսյանը դատախազի այստեղ հրապարակած կեղծ տվյալների հիման վրա, ինչպես Սրբազան պայքարի կողմնակից «18 արդարները» , Միքայել արքեպիսկոպոսը, Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդումների արդյունքում այսօր գտնվում են անազատության մեջ, բայց իրականում Սարգսյան Արթուրը շատ ավելի ազատ է, քան դահլիճում նստած մեզնից որևէ մեկը, քան մեր երկրի ցանկացած քաղաքացի, որովհետև Արթուր Սարգսյանը, նրա ընկերները, նրա զինակիցները պայքարում են մեր երկրում արդարության, մեր ժողովրդի ազատության, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացման համար։
Այս ամբիոնից ողջունում եմ Արթուր Սարգսյանին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Իգոր Սարգսյանին ու մյուս բոլոր այն արդարներին, որոնք ազատության մեջ չեն, բայց շատ ավելի ազատ են»,-խոսքը եզրափակեց Գեղամ Մանուկյանը։