|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն մոտ են երկկողմ համագործակցության նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՝ Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի հետ կայացած բանակցությունների արդյունքում։ Գրում է Mehr–ը։
Նախարարը բարձր է գնահատել Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ տեխնիկական բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է Mehr–ը։
Ատոմային էներգիայի գործակալության հետ համագործակցությունը Թեհրանը դադարեցրել էր հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո: Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առանցքային պատրվակ է դարձել ՄԱԳԱՏԷ-ի, Իսրայելի և ԱՄՆ-ի մեղադրանքները Իրանին այն հարցում, որ վերջինս զբաղվում է գաղտնի ռազմամիջուկային ծրագրի մշակմամբ: