|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վիեննայում ավարտվել են Սիրիայի հարցով միջազգային միջնորդների բանակցությունները: Բանակցությունների ավարտից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ միջնորդները որոշում են կայացրել անհապաղ բանակցություններ սկսել Սիրիայի ընդդիմադիր ուժերի հետ, տեղեկացնում է Reuters-ը:
Նա նաեւ նշել է, որ բանակցությունների մասնակիցների նպատակը Սիրիայում 18 ամսվա ընթացքում ընտրությունների անցկացումն է:
Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Վիեննայում կայացած բանակցություններն անվանել էր «արդյունավետ սկիզբ»: