կարևոր
514 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-10 00:02
Տարածաշրջան

Արաղչին և Ֆիդանը քննարկել են իրանական ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները. աղբյուր

Արաղչին և Ֆիդանը քննարկել են իրանական ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները. աղբյուր

Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են իրանական ատոմային ծրագրերի շուրջ բանակցությունների ներկա վիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրին։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին հայտարարել էր, թե ամերիկյան նավերի «արմադան» ուղևորվում է դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և «գործարք» կնքել, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։

Փետրվարի 6–ին Օմանի Մասկատ քաղաքում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի թեմայով։ Թրամփը հայտարարել էր, որ դրանք լավ են անցել և կշարունակվեն շաբաթվա ընթացքում։