կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-05 18:09
Քաղաքական Տարածաշրջան

Արաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները

Արաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները

Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունն ու բազմակողմ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

Նա դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները և առանձնացրել «3+3» ձևաչափը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ։

Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ Իրանի կարծիքով՝ Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանում երրորդ կողմերի ներկայության և միջամտության հետ կապված մտահոգությունները։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ արտաքին ուժերի միջամտությունը կանխելու պայմաններում։