Փոխարժեքներ
29 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
86 երկրներից 154-ը կարող են ներքին արտադրության միջոցով բավարարել իրենց 7 հիմնական սննդային խմբերից 2-5-ի (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, օսլա պարունակող սննդամթերք, միս, ձուկ և կաթնամթերք) պահանջարկը։ Դրա մասին հայտնում է Nature Food-ը։
Միայն Գայանան է հասել ինքնաբավության բոլոր յոթ պարենային խմբերում, այն դեպքում, երբ Չինաստանը և Վիետնամը կարողացել են ապահովել հիմնական սննդային խմբերից միայն վեցը։
Վեց երկրներ, հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Իրաքը, Մակաոյի հատուկ վարչական շրջանը (Չինաստան), Կատարը և Եմենը, իրենց կարիքները որևէ սննդային խմբի գծով չեն ապահովում։
Բոլոր երկրների մեկ երրորդից ավելին ինքնաբավության է հասնում երկու կամ ավելի քիչ խմբերում։ 25-ը գտնվում են Աֆրիկայում, 10-ը՝ Կարիբյան ավազանում և 7-ը՝ Եվրոպայում։ Յոթ երկրներից միայն մեկն է հասնում ինքնաբավության հինգ կամ ավելի սննդային խմբերում, մեծ մասը՝ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում։
Ինչպես հաղորդում է NakedScience-ը, Հայաստանը 50 ամենաինքնաբավ երկրների շարքում է։