|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն` ավտոմոբիլային ճանապարհների վիճակով Հայաստանը 114 երկրների շարքում 80-րդն է:
Փորձագետների գնահատականով` Հարավային Կովկասում ամենալավ ճանապարհները Վրաստանում են` 56-րդ տեղ, Ադրբեջանը 67-րդ տեղում է:
Առաջատար հնգյակն է` Ֆրանսիան, ԱՄԷ-ն, Սինգապուրը, Պորտուգալիան եւ Օմանը: Ամենավատ ճանապարհները Ռուսաստանում են, Ուկրաինայում, Գաբոնում, Հայիթիում եւ Մոլդովայում:
Հետխորհրդային երկրներում իր ճանապարհների որակով աչքի է ընկնում Լիտվան, այն 32-րդ տեղում է: